
ՀԱՐՑ. Անհատ ձեռներեց դառնալու համար ի՞նչ փաստաթուղթ է հարկավոր: Արդյո՞ք դրա համար գումար պետք է վճարել, քանի՞ օր հետո կարելի է ստանալ այդ իրավունքը եւ ո՞ւր պետք է դիմել:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին: Անձը համարվում է որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ պետական միասնական գրանցամատյանում նույն օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:
Իրավաբանական անձանց պետական գրանցման բնագավառում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն է մատուցում ծառայություններ` ՀՀ տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցում (պաշտոնական վեբ-կայքի հասցե` https://www.e-register.am):
եւ տեղեկատվության բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի կողմից փոքր բիզնեսը հոգեվարքի մեջ է, մյուս կողմից ձեռներեցությամբ զբաղվելու հեռանկարը շատերին է հրապուրիչ թվում: