Բռնապետը մեկն է, իսկ ժողովուրդը՝ շատ: Երբ ղեկավարում ես միլիոններին, երբեմն դժվար է պահպանել հանգստությունը, չէ՞ որ այնպես է լինում, որ ինչ-որ մեկը սկսում է կասկածել քո ուժերի վրա, իսկ ինչ-որ մեկն էլ քեզ պարզապես դուր չի գալիս: Պատմության մեջ շատ են եղել ղեկավարներ, ովքեր չեն հանդուրժել այլակարծությունն ու կարծել են, որ «հազարների մահը միայն վիճակագրություն է…»:
Օլիվեր Կրոմվել
Բացում է անգլիացիների ցուցակը 17-րդ դարի քաղաքական գործիչ ու հրամանատար Օլիվեր Կրոմվելը: Նա առանձնանում էր Շոտլանդիայի և Իռլանդիայի կաթոլիկների հանդեպ առանձնակի ատելությամբ: Վերջինս, իշխանության գալուն պես, Իռլանդիայում վճռել է միանգամից 50.000 մարդու ճակատագիր, իսկ Դանդի քաղաքում ոչնչացրել է նավահանգիստն ու այնտեղ ապրող 2000 մարդու:
Մաքսիմիլիեն Ռոբեսպիեր
Ռոբեսպիերը եղել է չափազանց բազմակողմանի զարգացած անձնավորություն՝ քաղաքական գործիչ, հռետոր, իրավաբան, հեղափոխական ու այս ամենի հետ մեկտեղ` նաև ամենադաժան առաջնորդներից մեկը: Նա կանգնած է եղել Ֆրանսիայում, այսպես կոչված, «Ահաբեկչության դարի» գլխին, երբ ֆրանսիական հեղափոխության ժամանակ զանգվածային կերպով ոչնչացվել են արիստոկրատներ, հոգևորականներ ու նախկին իշխանությունների հետևորդներ:
Իվան Ահեղ
Իվան Ահեղն առաջին մարդն է, ով գալիս է մտքիդ «ռուս արքա» ասելիս: Փաստացիորեն, նրան կարելի է համարել այն անձը, ով ստեղծել է ներկայիս Ռուսաստանի տարածքը: Չնայած պետական կառավարման հարցում նրա ունեցած հսկայական ներդրմանը` Իվան Վասիլևիչը մոլագարությամբ բոլորին կասկածել է դավաճանության մեջ: Այսպես օրինակ, նա մի ամբողջ քաղաքի կասկածել է Լեհաստանի հետ դավադրության մեջ և որպես հաշվեհարդար շրջափակել է քաղաքը պատով և ամեն օր շուրջ 1500 մարդ սպանել:
Վլադ 3-րդ
Վլադ III (հայտնի է նաև որպես Վլադ Դրակուլա, Կոմս Դրակուլա) (1431–1476), Վալախիայի (այժմ՝ Ռումինիայում) իշխանն էր 1448-ին, 1456-1462 թթ. և 1476-ին։ Նրա զոհերի թիվը տատանվում է 40-ից 100 հազար մարդու: Ինչպես երևում է` ռումինացի թագավորին սպանությունը մոլագար հաճույք է պատճառել: Մեկ անգամ Վալախիան գրավել ցանկացող թուրքական բանակը որոշել է հետ դառնալ, քանի որ քաղաքի մատույցներում ընկած է եղել 20.000 նեխող դի…
Իդի Ամին
1971 թ իշխանության եկած Ուգանդայի սևամորթ բռնապետը, ով ոչ միայն պարզապես երկիրը լիակատար սնանկացման է հասցրել, այլև խլել է 1.500.000 մարդու կյանք: Ինչպես և Իվան Ահեղը, Իդի Ամին պարանոյիկ կերպով բոլորին դավաճանության մեջ է կասկածել:
Պոլ Պոտ
Կամբոջայի ամենադաժան բռնապետը: «Մտավորականության» հանդեպ իր ատելությամբ նա 4 տարում 1.5 միլիոն մարդու կյանք է խլել. սա պաշտոնապես ցեղասպանություն է անվանվել:
Լեոպոլդ 2-րդ
Լեոպոլդը հայտնի է դարձել նրանով, որ գրավել է Աֆրիկայի տարածքը, որը 76 անգամ գերազանցել է Բելգիայի տարածքն, ու Կոնգոյում ցեղասպանություն իրականացրել:
Ադոլֆ Հիտլեր
Հիտլերը պատմության մեջ ամենաճանաչելի դեմքերից մեկն է: Մարդ, ում մասին կարելի է խոսել շատ, սակայն դա էլի քիչ կլինի: Նրա վարչակարգը տարբեր երկրներում խլել է ոչ մեկ, կամ երկում կամ նույնիսկ տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքեր:
Իոսիֆ Ստալին
Հաշվարկների համաձայն՝ նրա վարչակարգից տուժածների թիվը հասել է 3 մլն մարդու. դա այն քաղաքացիներն են, ովքեր սպանվել են իրենց քաղաքական համոզմունքների կամ քրեական հանցագործությունների համար, + 6 մլն մարդ, ովքեր ողջ միության տարածքում զոհվել են սովից:
Մաո Ցզեդուն
Այս ցուցակն ավարտում է չինացի հայտնի առաջնորդ Մաո Ցզեդուն, ում, հիրավի, կարելի է անվանել պատմության ամենաարյունարբու ղեկավարը: Նրա կառավարման վաղ շրջանում սպանվել է 700.000 մարդ: 6 մլն մարդ աշխատանքային ճամբարներ են աքսորվել: Մի քանի տարի անց սովի ու «Մեծ թռիչքի» այլ դաժան պայմանների հետևանքով, տարբեր գնահատականների համաձայն, սպանվել է 15-ից 46 մլն մարդ: Սակայն չինացի ժողովրդի տառապանքները սրանով չեն ավարտվել: 60-ական թվականներին մշակութային հեղափոխության հետևանքով տուժել է շուրջ 100 մլն մարդ: