ՀԱՐՑ. Ես աշխատում եմ 3 տարբեր ՍՊԸ-ներում, եւ հօգուտ պետության գանձվում են այդ 3 աշխատատեղերի սոցվճարները: Հետագայում իմ աշխատանքային ստաժը հաշվվելո՞ւ է այդ 3 տեղերի ստաժով, թե՞ ընտրվելու է դրանցից միայն մեկը: Եւ եթե հաշվվելու է դրանցից մեկի ստաժը, ապա ինչո՞ւ է պետությունը գանձում 3 ՍՊԸ-ների սոցվճարները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորությունը սահմանված է եղել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքով: Համաձայն նշված օրենքի 4-րդ հոդվածի՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման օբյեկտ են հանդիսացել գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները եւ դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաեւ՝ վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձն ու դրան հավասարեցված եկամուտները:
Իսկ օրենքի 5-րդ հոդվ. համաձայն՝ սոցվճարները հաշվարկել է յուրաքանչյուր գործատու՝ առանց հաշվի առնելու այլ գործատուի կողմից վարձու աշխատողի համար կատարված պարտադիր սոցիալական ապահովության վճարները:
Հարկ է նշել, որ կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում 2013թ. հունվարի 1-ից պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այդ թվում՝ գործատուների կողմից վճարվող) եւ եկամտահարկի փոխարեն ներդրվել է 1 միասնական՝ եկամտային հարկ: Ըստ այդմ, ուժը կորցրած է ճանաչվել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքը:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվ. համաձայն՝ 1 oրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել 1 տարուց ավելի աշխատանքային uտաժ:
Օրենքի 29-րդ հոդվ. 3-րդ մասի համաձայն՝ մինչեւ 2013թ. հունվարի 1-ը ՀՀ-ում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու, անհատ ձեռնարկատեր լինելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե՝
1) անձը ենթակա է եղել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության եւ ստացել է աշխատավարձ,
2) անձը ենթակա է եղել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության եւ վճարել է պարտադիր uոցիալական ապահովության վճարներ, իuկ մինչեւ 2008թ. հունվարի 1-ը՝ պարտադիր uոցիալական ապահովագրության վճարներ:
նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ում հայտնի չէ, որ մեր պետության գերնպատակը հնարավորինս շատ գումար կորզելն է, ընդ որում, հենց տվյալ պահին: