Սահմանադրության նախագիծը 90-95% համապատասխանում է մեր պատկերացումներին. Աղվան Վարդանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերջին շրջանում հաճախ է այն տեսակետը պտտվում, թե ինչու է Դաշնակցությունը լռում: Լռում էինք, որովհետև աշխատում էինք, և աշխատում էինք սահմանադրական բարեփոխումների սզկբից ի վեր»:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա նշեց, որ իրենք ներկայացրել են մեծ թվով առաջարկներ, որոնց շարքում կային հարցադրումներ, հիմնարար և ավելի մասնակի առաջարկություններ:

«Միանգամից ասեմ, որ վերջին հրապարակված տարբերակում մեր հիմնական առանցքային առաջարկություններն ընդունվել են, բայց մենք դեռ ունենք մոտ երկու տասնյակ առաջարկներ, որոնք դեռ ներկայացնելու ենք», – նշեց նա, հավելելով, որ Սահմանադրության  այս նախագիծը 90-95 % համապատասխանում է իրենց պատկերացումներին:

Նա հավելեց, որ իրենց հիմնական 7 առաջնահերթություններից երեքն արտացոլված են ներկա Սահմանադրության մեջ: «Եվ մենք կարող ենք ասել, որ մեր տեսակետները հաղթանակել են` չլինելով իշխանության մեջ: Այսօր երկիրն այս Սահմանադրությամբ գնալու է այն ուղղությամբ, որը մենք պատկերացնում էինք:  Մեզ այս նախագիծը բավարարում է»:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս