Ինչպես հայտնում է Boxingscene-ը` հղում անելով բրիտանական պրոմութեր Միկա Խեննեսիին, շուրջ 40 հազ. տոմսեր արդեն վաճառվել է WBA/IBF/WBO/IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի և բիրտանացի Թայսոն Ֆյուրի միջև կայանալիք մենամարտի համար:
«Մենք արդեն մոտ ենք տոմսերի 40 հազ.-ի վաճառքին և դա երաշխավորում է, որ կլինի 55 հազ.վաճառք,- վստահ է Խեննեսին,- տոմսերը վաճառվում են պարզապես հիանալի, և ընդհանուր արժեքը կարող է կազմել ավելի քան 30 հազ. ֆունտ»:
Մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին Դյուսելֆորդում` «ESPIRIT Arena» մարզահամալիրում: