Բարաք Օբաման՝ նախագահ դառնալուց հետո 1100 ժամ անցկացրել է գոլֆ խաղալով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարաք Օբաման, ինչ 2009 թ-ին դարձել է ԱՄՆ նախագահ, շուրջ 1100 ժամ անցկացրել է գոլֆ խաղալով: Այս մասին կիրակի օրը հայտնել է CNN հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ պետության ղեկավարը 247 գոլֆի պարտիա է խաղացել տարբեր մրցակիցների հետ: Այսպես, օրերս նրա մրցակիցն է դարձել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, ով ուղեկցել է Օբամային Ատլանտյան օվկիանոսում Մարտաս-Վինյարդ կղզում հանգստի ժամանակ: Իր երկշաբաթյա հանգստի ժամանակ, ինչպես հայտնում է СВС հեռուստաալիքը, Սպիտակ տան ներկայիս ղեկավարը գոլֆի 9 պարտիա է խաղացել:

Հավելենք, որ կիրակի օրը ԱՄՆ 44-րդ նախագահը 17-օրյա հանգստից հետո Վաշինգտոն է վերադարձել:

«Մենք հիասքանչ ժամանակ ենք անցկացրել»,- ընդգծել է պետության ղեկավարը:




Լրահոս