Անձնական հիգիենայի ոլորտում հեղափոխական հայտնագործություն է կատարել ճապոնացի գիտնական Կազուե Յամարգաշին:
Իր կողմից հայտնագործված ատամի մածուկը կարող է արագ ու անցավ փակել ատամի անցքերն ու ճաքերը, ինչպես նաև վերականգնել ատամի էմալը՝ առանց ատամնաբույժի օգնության, գրում է The Daily Telegraph բրիտանական թերթը:
Իր բաղադրությամբ ատամի մածուկը նման է ատամի էմալին և այն կարելի է քսել անմիջապես ատամի ճեղքվածքի վրա:
Սկզբում մածուկի պարունակության մեջ առկա թթուն թեթևակիորեն լուծում է ծաքված էմալի մակերևույթը, 3 րոպե անց մածուկը բյուրեղանում է, իսկ արհեստական նյութը ամրանում է բնական էմալի կառուցվածքում: Ի հավելումն սրան՝ սա հակաբակտերիալ նյութ է:
Ճապոնացի ատամնաբույժների կողմից անցկացված փորձերը ցույց են տնվել, որ այս հայտնագործության օգնությամբ բուժված ատամները ոչնչով չեն տարբերվում առողջ ատամներից: Տարբերությունը չի զգացվում անգամ խոշորացույցի տակ: