Հրապարակ. Հովիկ Աբրահամյանի շքեղ առանձնատունը ԱԺ-ի դիզայնով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե Հովիկ Աբրահամյանն էլ չի գնում Մխչյան: Նոր տարուց առաջ նա տեղափոխվել է Հաղթանակի զբոսայգուն կից իր շքեղ առանձնատունը, որը կառուցված է Ազգային ժողովի շենքի “դիզայնով”, եւ որի վարդակները ոսկյա են:
Ամանորի ուղերձը հայ ժողովրդին Հովիկ Աբրահամյանը հղել է ոչ թե իսկական ԱԺ-ից, այլ հենց այս “շտաբ-կվարտիրայից”:  Ամեն առավոտ Մոնումենտից իջնող ուղին այլեւս կենդանանում է նրան ուղեկցող ավտոմեքենաների շչակների ձայնից, որոնք Հովիկ Աբրահամյանին “մի ԱԺ-ից” տեղափոխում են մյուս ԱԺ: Հնարավոր է, որ զանազանության համար նա նաեւ ուզում է մի շրջան էլ անձնական “ԱԺ-ից” կառավարության շենք գնալ:
Ի դեպ, երեկ մեր թղթակցի այն հարցին, թե ճի՞շտ են մամուլում տեղ գտած լուրերը, որ իր եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերություններն արդեն շատ լավ են, վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է.”Մեր հարաբերությունները միշտ էլ լավ են եղել”:




Լրահոս