Հրապարակ. Նոր սկանդալ ՀԱԿ-ում. դաշինքի փրկությունը` օդից կախված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Հրապարակն” անդրադառնում է ՀԱԿ երեկ չկայացած քաղխորհրդի նիստին, երբ անակնկալ հայտնվել է ՀԱԿ համակարգողը, ով, պարզվել է, Աժ-ից եկել էր, որ “լույս սփռեր” կատարվածի վրա: “”Պարոն Մակեյան, հիշում եք, չէ՞, որ ամիսներ առաջ, նիստերից մեկում, Դուք խնդրեցիք, որ կանոնակարգեինք նիստերի պարբերականությունը: Որոշվեց, որ ամեն չորեքշաբթի մենք ունենում ենք նիստ, եթե չենք զանգում և հակառակի մասին նախազգուշացնում, բացի քառօրյայի շաբաթներից, այսինքն` այն շաբաթ, որ կա քառօրյա, մենք նիստ չենք անցկացնում, որի մասին գիտեն քաղխորհրդի բոլոր անդամները, այդ թվում և Դուքե: “Մի բան բաց թողեցիք, պարոն Զուրաբյան,- իր հերթին շտապեց “լուսավորել” Մակեյանը` շարունակելով:- Այո, մենք որոշում ընդունեցինք, որ քառօրյաների շաբաթը նիստը հետաձգվում է, բայց մի դեպքում, եթե խորհրդարանում կարևոր հարց ենք քննարկում, ինչպես նաև մեզ նախապես զգուշացնելուց հետոե: Մակեյանի խոսքից հետո Զուրաբյանև իրեն քննիչի դերում պատկերացնելով` սկսեց հարցախեղդ անել. “Ընդունում եք, որ նման որոշում կա”, “Դուք ընդունում եք, որ Ձեր կուսակցությունն էլ է իր ստորագրությունը դրել այդ որոշման տակ”, որին հետևեցին ,ամբաստանյալե Մակեյանի պատասխանները. “Այո, կա որոշում, բայց իմ նշած հանգամանքներովե: Զուրաբյանը կրկին էր նույն հարցերը հնչեցնում, Մակեյանը` նույն պատասխանները տալիս, ի վերջո, Զուրաբյանը, թվում էր, ընկրկեց` ասելով. “Չգիտեմ, ինձ թվում է, դուք սխալվում եքե, ապա նորից սկսեց իրենը պնդել: Ի վերջո, կողմերը համաձայնության եկան, որ ,մամուլի միջոցներիե մոտ վիճելը նպատակահարմար չէ. “Մենք ինչ ա, դեբատի մե՞ջ ենք, թե՞ չէ”: Հետո էլ ձեռքսեղմումով պայմանավորվեցին, որ հաջորդ չորեքշաբթի կհավաքվեն և կփորձեն փոխըմբռնման գալ: “Եթե կա խնդիր, որն ուզում եք քննարկել, որովհետև, ցավոք սրտի, մամուլում բարձրացվել են խնդիրներ, որոնք անձամբ ձեզանից չեմ լսել և որոնց չեմ ուզում հավատալ, հենց հիմա էլ կարող ենք բարձրանալ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի իմ կաբինետ, և վերջապես ձեզանից դեմառդեմ լսեմ դժգոհություններըե,- հրաժեշտին ասաց Զուրաբյանը: “Հիմա դուք նորից շարունակո՞ւմ եք մամուլի առջև, ինձ ասում եք` չենք շարունակում, դուք շարունակում եք,- նորից հետ եկավ Մակեյանը` բարկանալով:- Եվ մի մոռացեք, որ ՀԱԿ գրասենյակը նաև մերն է, բայց ես իմ առաջարկները կներկայացնեմ քաղխորհրդի նիստինե: Թե ինչին չի ուզում հավատալ ՀԱԿ համակարգողը և ինչպես է վերաբերվում նույն մարմնում ներկայացված` իր լիազորությունների կասեցման վերաբերյալ Մակեյանի առաջարկություններին, Զուրաբյանը կոնկրետ ոչինչ չասաց` կրկնելով, որ Մակեյանը Կոնգրես որևէ փաստաթուղթ չի ներկայացրել. “Կներկայացնի` կխոսենքե: Իսկ հաջորդ չորեքշաբթի տեղի կունենա՞ այդքան սպասված նիստը, որտեղ քննարկմանը կներկայացվի Մակեյանի փաթեթը, Զուրաբյանը պատասխանեց. “Այդ նիստը կկայանա, եթե որևէ կուսակցություն համարում է, որ այդ հարցը պետք է ընտրվի օրակարգի մեջ, նաև կուսակցությունները պետք է որոշեն, որ այդ հարցը պետք է մտնի օրակարգ, իսկ դա կուսակցությունների որոշելիք հարցն էե: Այսպիսով, թերևս կանխատեսելի է, որ ՀԱԿ-ում նոր սկանդալ է հասունանում, որովհետև գաղտնիք չէ, որ ՀԱԿ մաս կազմող կուսակցություններից շատերը Զուրաբյանի ազդեցության ներքո են և նման որոշում, ամենայն հավանականությամբ, չեն կայացնի”,- գրում է թերթը:




Լրահոս