Armenian text to speach

Նման տեղեկություններն ասեղ չեն, որ խոտի դեզի տակ պահես. Վարդան Այվազյանը` համալիրը գնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն իր կողմից գնելու մասին լուրերին, հայտարարեց, որ ապատեղեկատվություն է, և  նման տեղեկություն տարածողները արջի ծառայություն են մատուցում իրենց տերերին:

Նրա խոսքով,  շատ ժամանակ պետք չէ, որպեսզի իրական սեփականատերը ի հայտ գա: «Մի երկու ամսից կերևա իսկական սեփականատեր: Նման տեղեկություններն ասեղ չեն, որ խոտի դեզի տակ պահես»,-նշեց նա:

Այվազյանը նշեց, որ չի հասկանում նման լուրերն իր անվան հետ կապելու իմաստը: «Ես ողջունում եմ, որ վերցրել է և պետք է օգտագործի,  բայց մոլորության մեջ գցել մարդկանց, ապատեղեկատվություն տալ, իմ անվան հետ կապել՝ իմաստը ո՞րն է»,- եզրափակեց նա:




Լրահոս