
Սերժ Սարգսյանի քարոզարշավը շարունակում է զարգացնել “չեբուրաշկաների” մոտիվները: Այս անգամ նոր “չեբուրաշկաներ” կերտելու կարիք չկա, օգտագործվում են հին մեթոդները ՕԵԿ-ի և նրա նախագահ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Վերջինս երեկn “Մոսկվա” կինոթատրոնում հանդիպում էր կազմակերպել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ՕԵԿ ակտիվի հետ: Ա. Բաղդասարյանը կոչ է արել քվեարկել հօգուտ Ս. Սարգսյանի: Բնականաբար, կոչն ընդունվել է խանդավառությամբ: Ներկաներն այնքան են ոգևորվել, որ իրենց “հայրենասիրական” զեղումներով արդեն կարող են լուրջ մրցակից դառնալ “Դաշնակցության” համար, քանի որ հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանին ընտրելու խոստում տված “մահապարտ” ՕԵԿ-ականները պատրաստակամություն են հայտնել դառնալ Ստեփանակերտ-Երևան օդանավի առաջին թռիչքի ուղևորները:
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում