Ոչ մեկի իշխանությունը հավերժ չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, որ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի պաշտոններն անցնում են Մելիք Ադամյան փողոցով, այսպես արձագանքեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«1995թ. ընդունվեց առաջին Սահմանադրությունը, երկիրը դարձավ նախագահական, ՀՀՇ-ի սահմանադրությունն ընդունվեց: Նրանք հայտարարում էին, որ մինչեւ 2020թ. իրենք են լինելու իշխանությունը, 3 տարի անց այդ իշխանությունն այլեւս չկար։ 2005թ. ընդունվեց կիսանախագահական համակարգը, ասում էին Քոչարյանը դա արեց՝ իր իշխանությունը պահպանելու համար։ Երեք տարի անց գիտենք՝ ինչ եղավ։ 2015թ.-ին գումարեք ևս երեք տարի, կստանանք Շարմազանովի հարցի պատասխանը», – ընդգծեց նա:
Մանրամասները` տեսանյութում