Առավոտ. Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը կմիավորվե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Առավոտ” թերթը գրում է.
Երեկ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը բացահայտեց, թե ինչ են խոսել Հրանտ Բագրատյանի հետ երեկ թեյ խմելիս՝ Անի հյուրանոցում: Նա ասաց, որ Պարույր Հայրիկյանի որոշման մասին համենայնդեպս չեն խոսել եւ դա չեն քննարկել: Շատ շուտով հնարավոր է Հրանտ Բագրատյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին նոր տեղեկություններ լինեն, որովհետեւ պարոն Հովհաննիսյանը ակնարկեց, որ միավորվելու են. “Հայրիկյանի հարցը չենք քննարկել: Քննարկել ենք Հայաստանի ապագան, որ հայ ժողովուրդը մեր միասնական ջանքերով իր հաղթանակը տոնի: Նժարի վրա դրված է մեր երկիրը փոխելու հարցը”,- ասաց պարոն Հովհաննիսյանը։




Լրահոս