«Ոտքի՛, Հայաստան»-ը վառ է պահում ժողովրդական դիմադրության կրակը. «100-ամյակը առանց ռեժիմի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հայտարարություն է տարածել
«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության՝ քաղաքական ուժերին ուղղված դիմումի առթիվ, որում մասնավորապես ասվում է.

«Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ողջունում է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության գործունեությունը, քանի որ նա վառ է պահում ժողովրդական դիմադրության կրակը:
Այս համատեքստում ողջունելի է նաև «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության դիմումը, որով նա քաղաքական ուժերին կոչ է անում ձևավորել Ժողովրդական վստահության կառավարություն:
Ժողովրդի վստահությունը վայելող անցումային կառավարության ստեղծման առաջարկությունը համընկնում է Հիմնադիր խորհրդարանի ծրագրին: Միևնույն ժամանակ՝ ներկա փուլում ժողովրդի մոբիլիզացիան կարող է տեղի ունենալ քաղաքացիական ակտիվությանը զուգահեռաբար՝ ընդդիմադիր ուժերի համախմբմամբ, որին էլ արդեն ձեռնամուխ է եղել Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը:
Ակնկալում ենք, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության դիմումը լրացուցիչ ազդակ կդառնա այդ ուժերի համախմբման համար և մենք կարճ ժամանակ անց մեր ժողովրդին կներկայանանք միասնական ճակատով և նրա գործնական ծրագրով»:




Լրահոս