Թբիլիսին ոչ մի կերպ չի կարող ազդել ռուսական կողմի կողմից աբխազական երկաթգծի վերականգնման գործընթացին, այսօր հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով վարչապետի հատուկ օգնական Զուրաբ Աբաշիձեն:
Երկաթգծի վերականգման աշխատանքները տանում են Ռուսաստանի երկաթուղային զորքերի ստորաբաժանումների շուրջ 500 զինծառայողներ ու ավելի քան 50 միավոր հատուկ տեխնիկա, նախօրեին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության տեղակալ Դմիտրի Բուլգակովը:
Վրացի քաղաքական գործիչները չեն քննարկել սույն հայրցը ռուսական կողմի հետ, նշել է Աբաշիձեն: