Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ապօրինաշինության և հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 6 դեպք: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է նաև, որ 2 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Արձանագրություններ են կազմվել նաև քաղաքաշինական նորմերի խախտման 8 դեպքի մասով: Քաղաքապետը բոլոր պատասխանատուներին, մասնավորապես վարչական շրջանների համապատասխան ծառայություններին հանձնարարել է լինել առավել հետևողական ու շարունակել այս ուղղությամբ խիստ հսկողությունը:
Ոչ սահմանված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի բացառման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ վերջին երկու շաբաթներին 81 վարչական արձանագրություն է կազմվել իրավախախտների նկատմամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է էլ ավելի ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները: