
“Սարդարապատ” շարժման ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը` պատասխանելով “168 ժամի” թղթակցի այն հարցին, թե արդյոք պետական և հասարակական շահի տեսանկյունից ճի՞շտ էր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի այն որոշումը, որ կատարված մահափորձից հետո հրաժարվեց դիմել Սահմանադրական դատարան, ասել է. “Պետական և հասարակական շահը պահանջում է, որ ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի սցենարով կազմակերպվող այս բեմականացումը, որը ժողովրդի և մամուլի ներկայացուցիչների մի մասը սովորույթի ուժով անվանում է “ընտրություններ”, անցկացվի առանց քիչ թե շատ իրական դերակատարների և հանդիսատեսիե: Նա նաև նշել է, որ ամենաճիշտ տարբերակն այն կլիներ, որ որոշակի ընտրազանգված ունեցող թեկնածուները հրաժարվեին մասնակցությունից և ասպարեզը թողնեին Սերժ Սարգսյանին և էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանին: