Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքի գերիշխանության դարաշրջանն ավարտվում է:
«Այսօր արտաքին քաղաքական շահերի ոլորտը կապված է գաղափարախոսությունների պայքարի հետ, որը կայանում է ընտրության կամ զարգացման ու արժեքների մոդելում այն պարտադրելու մեջ»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Լավրովի խոքերը:
– Ավարտվում է պատմական Արևմուտքի գերիշխանության ժամանակաշրջանը, այն շարունակվել է հարյուրավոր տարիներ: Այժմ այս դարաշրջանը օբյեկտիվ հակասության մեջ է մտնում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազդեցության նոր կենտրոնների հետ:
«Պատժամիջոցների կամ նույնիսկ զինված ճանապարհով գերիշխանությունը պահպանելու արհեստական փորձերը քաոս են ստեղծում, մի ամբողջ շարք երկրներ վերածում տարածաշրջանների, որտեղ մեծանում է ահաբեկչության սպառնալիքը»,- հավելել է նա: