“Ո՞վ է Վարդան Սեդրակյանը”,- նախորդ օրն ասել է ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Գալուստ Սահակյանը “Հրապարակի” հարցին ի պատասխան, թե ինքն ինչպես է վերաբերվում Սեդրակյանի այն հայտարարությանը, որ կայրի իր մեքենան, եթե Պարույր Հայրիկյանը չդիմի ՍԴ: “Ես նրան չեմ ճանաչում, որ բնութագրեմ իր արարքը, ի՞նչ կապ ունի Պարույր Հայրիկյանի դիմումն իր մեքենայի հետ. խիստ անորոշ դրսևորում է, չնայած` իր գույքն է, կարող էե: Բայց դա “մասամբ” էլ կարող է ՀՀԿ-ի գույքը լինել` նկատել է թերթի թղթակիցը, բանն այն է, որ ՀՀԿ ֆրակցիայում խոսվում էր, որ Վարդան Սեդրակյանի ավտոմեքենաներից մեկն էլ (“Վոլվո”, որը, սակայն, դեռ գրանցված չէ) նախկինում պատկանել է ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր, ոչ անհայտ Վահե Հակոբյանին, վերջինս այն նվիրել է իր քեռուն, նա էլ վաճառել է Սեդրակյանին: “Չէ, այլևս իր գույքն է. ուզում է` թող վառի, չի ուզում` թող չվառի, բայց լավ կանի` չվառի”,- ասել է Աժ-ում մարգարեի համբավ ունեցող Գալուստ Գրիգորիչը: Մի քանի ժամ հետո Սեդրակյանը հայտարարել է, որ չի “վառելու իր գույքը”. Աժ-ում տեսակետ կար, որ մարգարեն մարգարեին հեռվից է լսում:
Հրապարակ. Վարդան Սեդրակյանի ավտոմեքենաներից մեկը պատկանել է ՀՀԿ-ական Վահե Հակոբյանին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ