ՉԻ. ՀԱԿ-ն այլեվս չի կարող պահպանվել նույն կազմով. Լեվոն Տեր-Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել ,Չորրորդ ինքնիշխանությունե թերթին։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.
 
-Իսկ Դուք էլ ե՞ք, համարյա բոլորի նման, կարծում, որ ընտրությունների ելքն արդեն կանխորոշված է:
 
-Ցավալին այն է, որ հենց այդ կանխորոշվածությունն է Հայաստանի ամենամեծ դժբախտությունը, որովհետև դրա մղձավանջային հետևանքն ինձ համար ակնհայտ է: Եթե Սերժ Սարգսյանի նախագահական առաջին ժամկետում մեր երկրից արտագաղթել է տարեկան 50 հազար մարդ, ապա երկրորդ ժամկետում արտագաղթելու է արդեն տարեկան 100 հազար: Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը կանգնելու է դեմոգրաֆիական աղետի և պետականության կորստյան վտանգի առջև: Բնակչության թվի շեշտակի նվազման հետևանքով տաս-քսան տարի հետո մեր երկիրը կորցնելու է իր պաշտպանունակությունը և կրկին հայտնվելու է 1920 թվականի երկընտրանքի առջև, այսինքն` վերջնական բնաջնջումից խուսափելու և ազգի գոյությունը մի կերպ ապահովելու համար, սեփական իշխանությունների ձեռքով ինքնակամ հրաժարվելու է անկախությունից և, որպես դաշնության սուբյեկտ կամ ասոցացված անդամ, ուղղակի մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ: Այնպես որ, եթե վերադառնանք Ձեր նախորդ հարցին, ապա ներկայիս նախագահական ընտրարշավն ինձ ավելի շատ ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խրախճանք, քան որևէ այլ բան է հիշեցնում:
 
-Աշխարհաքաղաքական խնդիրներից անցնենք մեր իրականությանը վերաբերող մնացյալ հարցերին: Ի՞նչ կասեք Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի և դրա վերաբերյալ շրջանառվող վարկածների մասին:
-Նախևառաջ տեղի ունեցածը ցնցող, վրդովեցուցիչ ու դատապարտելի իրադարձություն է, որի միակ մխիթարական կողմը մահափորձի ձախողումն ու Պարույրի ապաքինումն է: Ինչ վերաբերում է շրջանառվող վարկածներին, ապա չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է լուրջ համարվող որևէ քաղաքագետ, լրագրող կամ քաղաքական գործիչ իրեն թույլ տալ ինչ-որ վարկածներ առաջ քաշել: Չէ՞ որ ակնհայտ է, որ եթե հազար վարկած էլ նշվի, վերջիվերջո, հանցագործության բացահայտման պարագայում, ճիշտ է դուրս գալու միայն դրանցից մեկը, իսկ մնացյալ 999 վարկածների հեղինակներր հայտնվելու են, մեղմ ասած, ապուշ վիճակում: Մի՞թե այդ մարդկանց համար հասկանալի չէ, որ վարկածների առաջքաշումն ու ուսումնասիրությունը բացառապես հետաքննության գործն ու պատրականությունն է: Հետևաբար, դատարկաբանության փոխարեն, բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական կազմակերպությունների միակ պահանջը, իսկ իշխանությունների միակ խնդիրը պետք է լինի հանցագործության շուտափույթ բացահայտումը: Եթե այդ բանը տեղի չունենա, ապա անջնջելի բիծ է ընկնելու թեԲ ընտրությունների օրինականության, և թեԲ ընդհանրապես պետության վարկի վրա, չխոսած այն մասին, որ դա, կասկածամտության մթնոլորտ ստեղծելով, թունավորելու է հասարակության կյանքը, ինչպես մինչև այժմ շարունակում է թունավորել հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի ոճրագործությունների չբացահայտման փաստը:
 
Ձեր պատասխանն ինձ համար սպառիչ է: Հուսով եմ` նույնքան սպառիչ պատասխան կտաք նաև Հայ Ազգային Կոնգրեսի ներսում ընթացող խմորումներին վերաբերող հարցին:
 
-Թաքցնելու բան չկա: Կոնգրեսի ներսում իսկապես խմորումներ կան: Որոշ ուժեր և անհատներ դե յուրե, իսկ ոմանք դե ֆակտո դուրս են եկել դաշինքից: Ես սա շատ բնական եմ համարում, որովհետև փոխվել են ոմանց մոտեցումներն ու ակնկալիքները, փոխվել է քաղաքական օրակարգը, փոխվել են մեր առջև կանգնած խնդիրները, ինչը կազմակերպական նոր լուծումներ է պահանջում: Հասկանալի է, որ Կոնգրեսն այլևս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում: Որպես տարբեր քաղաքական ուժերի և անկուսակցականների հոծ զանգվածի դաշինք, Կոնգրեսը լիովին կատարել է ավազակապետության դեմ անհաշտ պայքարի ելած ընդդիմադիր շարժման իր անուրանալի դերը, բայց այդ դերակատարությունը շարունակելու և պայքարը մինչև հաղթական ավարտ հասցնելու համար կարիք ունի լուրջ ինստիտուցիոնալ փոփոխության: Այսօր մենք գտնվում ենք մոտավորապես այնպիսի հանգրվանում, ինչպիսին էր Համաժողովրդական շարժումից Հայ Ազգային Կոնգրեսի անցման հանգրվանը: ՈԲչ Համաժողովրդական շարժումը, ոչ էլ Կոնգրեսը երբեք քարացած, դոգմատիկ կառույց չեն եղել և ինստիտուցիոնալ առումով միշտ էլ կարողացել են հարմարվել ժամանակի պահանջներին: Այդ խնդիրը մենք փայլուն կերպով լուծեցինք 2008 թվականին, և վստահ եմ, նույնքան փայլուն կերպով ի վիճակի ենք լուծել հիմա: Ուստի, նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են:
Իսկ ինչպիսի՞ք են լինելու Կոնգրեսի հենքի վրա ստեղծվելիք նոր կուսակցության գաղափարախոսությունն ու քաղաքական ծրագիրը:
 
-Նոր կուսակցությունն, իմ կարծիքով, դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը, որի էությունր լիակատար լիբերալ տնտեսական համակարգի և ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է` պետության չափավոր վերահսկողության շրջանակներում: Նման գաղափարախոսություն դավանող կուսակցություններ աշխարհում գոյություն ունեն, և դրանցից ամենահայտնին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն է` ի դեմս իր առաջնորդներ Բիլ Քլինթոնի և Բարաք Օբամայի: Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրին, ապա այն, ըստ էության, չի վերաբերվելու ,Հայ Ազգային Կոնգրեսե դաշինքի ծրագրին, այն է ավազակապետության կազմաքանդում և սահմանադրական կարգի վերականգնում, ինչը նշանակում է բոլոր այն նպատակների իրականացումը, որոնք մեր ժողովրդի կամքով ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ:
 
Դուք անձամբ մասնակցելով եք այդ կուսակցության ձևավորման գործընթացին և որևէ դեր ունենալո՞ւ եք նրա հետագա գործունեության մեջ: Ավելի կոնկրետ` շարունակելո՞ւ եք առաջնորդել այն, ինչպես մինչև այժմ առաջնորդել եք ,Հայ Ազգային Կոնգրեսե դաշինքը:
-Ես ջանք չեմ խնայելու այդ կուսակցությունր կայացնելու և մեր երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկր դարձնելու գործում: Իսկ եթե ինձ վստահեն, թեկուզ խորհրդանշական կարգավիճակով, առաջնորդել նորաստեղծ կուսակցությունը, ապա դա ինձ համար մեծ պատիվ կհամարեմ ու ամենայն պատասխանատվաթյամբ կկատարեմ իմ պարտականությունը: Ես մեծ ակնկալիք ունեմ, որ Կոնգրեսի հենքի վրա նոր կուսակցության ստեղծման գաղափարը ոգևորելու է շատերին, և նրան անդամագրվելու են ոչ միայն որոշ քաղաքական ուժեր, այլև Կոնգրեսի բազմահազար կուսակցական անդամները, որոնց ներկայացուցիչները վստահաբար, ներգրավվելու են կուսակցության ղեկավար մարմիններում: 
 




Լրահոս