Թուրքիան ու ԱՄՆ շուտով կսկսեն Սիրիայում ու Թուրքիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ «համապարփակ օպերացիա» իրականացնել: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Այս հարցի վերաբերյալ տեխնիկական բանակցություններն ավարտվել են երեկ, շուտով մենք ձեռնամուխ կլինենք ընդդեմ ԻՊ համապարփակ օպերացիայի: Դրան կարող են միանալ նաև Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Քաթարը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան»,-ընդգծել է նա:
Նախարարի խոսքով՝ հարվածներ հասցնելու տարածաշրջանը կլինի Սիրիայի հյուսիսը՝ Թուրքիայի հետ սահմանամերձ շրջանները, որտեղ ավելի վաղ Անկարան ծրագրավորել է անվտանգության գոտի ստեղծել: