
ՀՀ տարածքում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ, դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: