Օգոստոսի 23-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան փողոցի խանութներից մեկի մոտ վիճաբանություն է:
Մեկնած ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողներին են մոտեցել 2000 թ. ծնված Աբրահամ Լ.-ն և 1999 թ. ծնված Հակոբ Բ.-ն, ովքեր մատնացույց անելով 1992 թ. ծնված Միքայել Թ.-ին՝ հայտնել են, որ նա քիչ առաջ պոկել է Աբրահամ Լ.-ի պարանոցի ոսկյա շղթան ու փորձել դիմել փախուստի, սակայն բռնվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ծառայողների կողմից:
Միքայել Թ.-ն բերման է ենթարկվել: Կատարվում է քննություն: