Armenian text to speach

Առօրյա սննդամթերքներ, որոնց պատճառով օր օրի աննկատ գիրանում ենք (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մեր առօրյայում հաճախ ենք օգտագործում այնպիսի սննդամթերքներ, որոնք ըստ մեզ՝ բացարձակ չեն գիրացնում, սակայն հենց  դրանց պատճառով է, որ մենք օր օրի աննկատ կերպով ավելորդ քաշ ենք հավաքում:

Շոկոլադ ու կոնֆետներ

Սա ընդմիջում անելու ամենաարագ ու պարզ միջոցն է, երբ չունես ժամանակ, բայց քաղցած ես: Այսօր շոկոլադ, վաղը շոկոլադ, իսկ մեկ շաբաթից դուք արդեն չեք կարողանում կրել ձեր սիրելի ջինսը: Իսկ ամենն այն պատճառով, որ ածխաջրերը, որոնք պարունակվում են մեր կողմից շատ սիրելի Mars ու Snickers շոկոլադներում, փաստացիորեն բացարձակ շաքար է:

Յոգուրտ 

 Թվում է, թե գոնե այստեղ ոչ մի խարդավանք չկա, չէ որ անգամ դիետոլոգներն են խորհուրդ տալիս օրվա սննդակարգում յոգուրտներ, կաթնաշոռեր կամ կեֆիր ներառել: Սակայն այդ բոլոր խորհուրդները վերաբերում են բնական մթերքներին՝ առանց որևէ հավելյալ քաղցրացուցիչների ու համն ուժեղացնող նյութերօ: Իսկ սա չի վերաբերում խանութում վաճառվող կաթնաշոռերին, յոգուրտներին ու կաթնային կոկտեյլներին:




Լրահոս