Մարդը միլիարդից ավելի շրջանառություն ունենա, պետությունը սուբսիդավորի՞. Միքայել Մելքումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակին, երբ մենք առաջարկներ տվեցինք, որ ՀԷՑ- ի պարտքը չպետք է սակագնի բարձրացման հետ նույնացնել, մասամբ ընդունվեց, բայց գնացին այլընտրանք չունենալու ճանապարհով՝ սակագին բարձրացնելով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Կառավարության այն հայտարարությանը, որ  գործադիրը չի պատրաստվում սուբսիդավորել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը խոշոր բիզնեսի համար, այս մասին նշեց  ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Վերջինիս խոսքով, նրանք միշտ ասել են՝ այդ առաջացած պարտքը ոչ թե պետք է սակագին բարձրացնելով փոխհատուցվեր, այլ դիվերսիֆիկացնելու ճանապարհով:
Ըստ Մելքումյանի, ճիշտ չէ որ խոշոր բիզնեսին պետք է սուբսիդավորեն:

«Մարդը միլիարդից ավելի շրջանառություն ունենա, պետությունը ժողովրդի նպաստների հաշվին բերի, սուբսիդավորի՞»,-ասաց նա, հավելելով՝ «Մենք հիմա գտնվում ենք միջանկյալ փուլում, թող վերջանա այս խորհրդատվական, աուդիտորական ամբողջ կամպանիան: Ամբողջ պատկերը հստակ կլինի, արդյունքում նորից մենք այդ լուծումները կփնտրենք»:




Լրահոս