Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման վերադարձել է ընդհանուր խումբ, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
27-ամյա ֆուտբոլիստն այսօրվա մարզմանը մասնակցել է առանց սահմանափակումների: Ավելի վաղ հաղորդվել էր որ նա վնասվածքի պատճառով բաց կթողնի Իսպանիայի առաջնության մեկնարկը:
Նա չի մասնակցել առաջնության առաջին` «Սպորտինգ»-ի դեմ խաղին, որն ավարտվել էր գոլային ոչ ոքիով: