ԷԼԻ ՊԱՏԸ ԿՄՆԱ ՊԱՏ, ԿՊԱԿԱՍԻ ՄԻ ԼԱՎ ՃԱԿԱՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ավելի քան մեկ շաբաթ է՝ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել: Եռօրյա հացադուլով նրան միացավ նաեւ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, այնուհետեւ՝ ,Ցեղակրոնե կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: Առաջիկայում հացադուլ անելու մասին է հայտարարել նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ի՞նչ է սա նշանակում, եւ ներքաղաքական կյանքում ի՞նչ կփոխի հացադուլը: 
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր բողոքն արտահայտելու ձեւի ընտրության մեջ: Անդրիաս Ղուկասյանն էլ՝ որպես նախագահի թեկնածու, հացադուլի ձեւով է բողոքում ընտրությունների կեղծման տարածված հանցավոր երեւույթների դեմ: Ես հարգում եմ իր որոշումը: Չգիտեմ, թե այն ինչ կտա թեկնածուներին, բայց հասարակությունը նման օրինակներով անպայման ձեռք կբերի քննադատական մտածողություն, բողոքելու, ընդվզելու համարձակություն, որը շատ կարեւոր է վերեւների նկատմամբ առկա շողոքորթ ու ստորաքարշ վարքագիծը վերացնելու համար: 
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ 
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն
ՊԱՏԱՍԽԱՆ. Կասեմ, որ հիմա էլ թեկնածուները միացան մեզ պարտադրված հացադուլին: Այս ամենը նախադեպ կհանդիսանա համատարած հացադուլի: Չեմ հետեւում թեկնածուների քարոզարշավին: Ինչի՞ն հետեւեմ: Ոչ ոք նոր ասելիք չի կարող ունենալ, իսկ հնին լավ եմ ծանոթ: Հացադուլը համարում եմ անճարությունից եկած պայքարի անարդյունք միջոց: Հիշե՛ք Սեւակին. ,Էլի պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատե:
ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆ 
դերասան եւ ռեժիսոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ կարծիքով՝ հացադուլը ծայրահեղ պայքարի միջոց է, սակայն ներկա անհամեմատ պասիվ ընտրարշավում այդ թեկնածուները քարոզարշավի եւ ուշադրություն գրավելու միակ իրենց համար հնարավոր տարբերակն են ընտրել: Եթե դա չանեին, բա էլ ի՞նչ անեին, եթե առաջադրվել են… Դա խոսում է ընտրական համակարգի փլուզման մասին, երբ ոչ մեկը, այդ թվում՝ թեկնածուները, չեն հավատում քաղաքակիրթ ընտրարշավի ճանապարհով փոփոխությանը:
ՎԱՀԱՆ ԹՈՒՄԱՍՅԱՆ
“Շիրակ” կազմակերպության ղեկավար
ՊԱՏԱՍԽԱՆ. Վերջերս մի միտք ընթերցեցի ու դուրս եկավ. ,Եթե ժողովրդի մի զգալի մասն աղքատության եւ անճարության պատճառով հացի կարոտ է, ապա դա չի՞ նշանակում մասսայական հացադուլե: Կարծում եմ, որ հացադուլը արտասովոր ու ազդեցիկ բողոքի ձեւ չէ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶՈՅԱՆ
հաղորդավար
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս