![](https://armlur.am/wp-content/uploads/2013/02/07//40646.jpg)
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք աշխարհահռչակ երաժիշտ Յանիի համերգին սպասում են շատերը, սակայն ոչ բոլորը կկարողանան ներկա գտնվել երկար սպասված այդ իրադարձությանը: Ապրիլի 20-ին եւ 21-ին նախատեսված համերգի տոմսերը կսկսեն վաճառվել փետրվարի 20-ից, դրանց արժեքը կտատանվի 5000-80 000 դրամի սահմաններում: Իսկ մինչ այդ՝ մարտի 18-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասի մենահամերգը: