![](https://armlur.am/wp-content/uploads/2013/02/07//40648.jpg)
Ճապոնիայի Օկուիձումի քաղաքի բնակիչների շրջանում բողոքի ալիք է բարձրացել` կապված Միքելանջելոյի Դավիթի կրկնօրինակի տեղադրման հետ: 5,3 մ երկարությամբ կրկնօրինակը բնակիչներին նվիրել է այդ քաղաքում ծնված մի հարուստ գործարար: Քանդակը տեղադրվել է այգում, որը մշտապես լի է երեխաներով, ուստի բնակիչները գտնում են, որ այդ վայրում նման բաց քանդակի տեղադրումը նպատակահարմար չէ: Այդ իսկ պատճառով էլ նրանք պահանջում են վարտիք հագցնել Դավիթին: