«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 140 միլիոն ֆունտ ստեռլինգ է առաջարկել «Բարսելոնա»-ին` բրազիլացի հարձակվող Նեյմարի համար, հաղորդում է Globo Esporte-ն։
Համաշխարհային ֆուտբոլի մեջ սա երբեւէ արած ամենախոշոր տրանսֆերային առաջարկն է։ Նշվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ տեղափոխվել Անգլիայի Պրեմյեր լիգա։
Հավելենք, որ Նեյմարը 2013-ին է տեղափոխվել կատալոնական ակումբ և պայմանագիր ունի մինչեւ 2018-ը։