Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էզեկիել Լավեսին ցանկություն է հայտնել տեղափոխվել իտալական «Ինտեր»:
Նա կարող է տեղափոխվել միլանյան ակումբ, եթե վերջինիս ղեկավարությունը չկարողանա ձեռք բերել «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերը:
«Երկու կողմերի միջև ոչ մի կապ չի եղել: Լավեսին ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է: Ես խոսել եմ իտալական ակումբի ներկայացուցիչների հետ և ամեն ինչ կախված է նրանցից»,- ասել է ֆուտբոլիստի գործակալը:
Հավելենք, որ Լավեսին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 139 խաղի և խփել 32 գոլ: