ԱՄՆ-ն և Թուրքիան մոտ ժամանակներս «համապարփակ գործողություններ» կսկսեն ԴԱԻՇ-ի զինյալների դեմ: Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է TASS-ը:
«Այս հարցին վերաբերող տեխնիկական բանակցություններն ավարտվել են երեկ: Շուտով մենք կսկսենք ԴԱԻՇ-ի դեմ համապարփակ գործողությունները»,- նշել է նա: