«Ժողովուրդ»-ը գրում է «Երեկ միջազգային շուկայում նավթը շարունակեց էժանանալ, իսկ ռուսական ռուբլին էլ զուգահեռ շարունակեց կտրուկ արժեզրկվել: Նավթի 1 բարելի գինը միջազգային շուկայում երեկ իջավ մինչեւ 43 դոլար: Իսկ 1 դոլարի փոխարժեքը Ռուսաստանում 73 ռուբլու սահմանագիծը հատեց: Միջազգային լրահոսի հիմնական թեման տարբեր շուկաներից ստացվող տեղեկություններն էին: Եվ աշխարհում երեկ սկսված գործընթացների առաջին արձագանքը զգացվեց նաեւ Հայաստանի տնտեսությունում. օրվա երկրորդ կեսին դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ 477 դրամից բարձրացավ 482-490 դրամ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: