Իզուր չէր Խոսրով Հարությունյանը ԱԺ-ում կրծքով պաշտպանում ԵՏՄ-ին անդամակցությունը. նրա որդին Մոսկվայում անվճար բնակարան է ստացել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչներ Ռոբերտ Հարությունյանը, Արա Նռանյանը եւ Կարինե Մինասյանը, որոնք ունեն նախարարի կարգավիճակ, ամսական 12 հազար դոլար աշխատավարձ են ստանում:

Ըստ նույն աղբյուրի, նրանց նաեւ անվճար բնակարաններ են հատկացվել Մոսկվայի կենտրոնում՝ Կուտուզովի պողոտայում, որտեղ ժամանակին շուրջ 30 տարի ապրել է Խորհրդային Միության կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը, ինչպես նաեւ Յուրի Անդրոպովը:

Ի դեպ, Ռոբերտ Հարությունյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է, որը մինչ այդ Զարգացման հայկական գործակալության տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում, եւ իզուր չէր ժամանակին ավագ Հարությունյանը Ազգային ժողովում կրծքով պաշտպանում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս