ՄԻՊ-ը` ՔԿՀ աշխատակիցների սոցիալական և աշխատանքային խնդիրների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քրեկատարողական հիմնարկների աշխատակիցների մտահոգող հարցերի շարքում զինծառայողների նկատմամբ կիրառվող կոմունալ վճարումների արտոնություններն են, որոնք օրենքով պետք է կիրառվեն նաև իրենց նկատմամբ, սակայն փաստացի չեն կիրառվում:
Սա այն խնդիրներից մեկն է, որ Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի և դրան առընթեր փորձագիտական խորհրդի անդամներից ստեղծված աշխատանքային խմբի կողմից պարբերաբար իրականացվող այցելությունների ընթացքում գտնվում է ուշադրության կենտրոնում` որպես ազատազրկված անձանց նկատմամբ լավ վերաբերմունքի դրսևորման երաշխիք: Այս մասին lurer .com-ը տեղեկացավ ՄԻՊ լրատվական ծառայությունից:
Թյուրըմբռնումից խուսափելու նպատակով պարզաբանում ենք.
,Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասինե ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) համաձայն` զինծառայողներին հավասարեցված անձինք են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները:
Ընդ որում, նույն օրենքով սահմանված է, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների վրա տարածվում են Օրենքով նախատեսված դրույթները:
Այսպես, Օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքը (ամուսինը, ծնողները, ինչպես նաև ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անդամները) oգտվում են ջրահեռացման, աղբահանության և ռադիոյի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից:
Հետևաբար, նույն արտոնություններից, մասնավորապես ջրահեռացման, աղբահանության և ռադիոյի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից, օգտվում են նաև այն քրեակատարողական ծառայողները, որոնք հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) քրեակատարողական ծառայողի ընտանիքը (ամուսինը, ծնողները, ինչպես նաև ընտանիքիև կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անդամները):
Պաշտպանի աշխատակազմն իր պատրաստակամությունն է հայտնում օրենքով երաշխավորված իրավունքների խախտումների դեպքում քննարկման առնել քրեակատարողական աշխատակիցների կողմից վերը նշված խնդիրներով ներկայացված յուրաքանչյուր դիմում:




Լրահոս