Արփինե Հովհաննիսյանի հարցով զբաղվելու է Դավիթ Հարությունյանը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն ամենայն հավանականությամբ կնշանակվի արդարադատության նախարար: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է անձամբ զբաղվել Ա. Հովհաննիսյանի թեկնածության առաջադրմամբ, եւ հենց նա է Սերժ Սարգսյանի մոտ միջնորդել վարչապետի նախընտրած թեկնածուին՝ նրան վստահեցնելով, որ որպես ոլորտի գիտակ եւ նախկին նախարար ամբողջությամբ պատասխանատվությունը կվերցնի իր վրա եւ կզբաղվի նախարարության կուրացիայով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս