
Այժմ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում ՀՀ կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկում են ՀՀ սահմանադրության նոր նախագիծը:
Հանդիպմանը ներկա են ներկայացուցիչներ` բոլոր խորհրդարանական խմբակցություններից, ովքեր հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել հանձնաժողովի անդամներին:
Քննարկման սկզբում հանձնաժողովի անդամները հայտարարեցին, որ իրենք ընդամենը կարծիք են արտահայտում և հայ ժողովուրդն է որոշելու` փոխել Սահմանադրությունը, թե` ոչ; Հավելենք, որ հանդիպումը տևելու է երկու ժամ: