Համակարգի փոփոխությունն արվում է ռեժիմի՞ համար. Լևոն Զուրաբյանը` Վենետիկի հանձնաժողովի անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այս պահին Վենետիկի հանձնաժողովի անդամները հանդիպում են անցկացնում քաղաքական ուժերի հետ, որին մասնակցում է նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Իր հարցն ուղղելու ժամանակ նա հետաքրքրվեց, թե արդյոք Վենետիկի հանձնաժողովի անդամները գիտե՞ն` Հայաստանի իշխանություններն ինչու  են  Սահմանադրություն փոխում և որն է իրական նպատակը:

Նա իր խոսքում ընդգծեց, որ  իրենք դեմ են Սահմանադրական բարեփոխումներին և պարզաբանեց, որ ՀՀԿ-ն դա անում է իշխանություն չկորցնելու համար:

«Դուք ուշադրություն չեք դարձրել մեկ դրույթի վրա. կառավարման համակարգի փոփոխության դեպքում վարչապետին ընտրում է ԱԺ նախագահը: Նման բան ոչ մի խորհրդարանական համակարգ ունեցող երկրում չկա: Խնդրում եմ՝ պատասխանեք՝  համակարգի փոփոխությունն արվում է ռեժիմի՞ համար»,-շարունակեց  Զուրաբյանը:

Նա նշեց, որ Հայաստանում միապետությունն է իշխում և հիշեցրեց, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած անձնավորության իշխանությունները մեկուսացնում են և  որպես օրինակ բերելեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Իսկ Վենետիկի հանձնաժողովի անդամներն, ի պատասխան, նշեցին, որ քաղաքական հարցերին պատասխանելու իրավասություն չունեն, և կարող են միայն Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրենց տեսակետները հայտնել:

 




Լրահոս