Վրացական լարին շարունակում է արժեզրկվել. ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի կառավարությունը պետք է հրաժարական տա, քանի որ չի կարողանում կանգնեցնել ազգային արժույթի՝ լարիի անկման գործընթացը,  այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Զուրաբ Մելիքիշվիլին, հայտնում է Грузия Online-ը:

Լարիի փոխարժեքը, որը երկար ժամանակ է պահպանվել է 1 դոլարի համար 1,74 — 1,76 լարիի մակարդակում, սկսել է զգալիորեն նվազել 2014 թ հոկտեմբերի վերջից: Այսօրվա դրությամբ Վրաստանի ազգային բանկը լարիի փոխարժեք է սահմանել 1 դոլարի համար 2,3336 լարին:

«Ազգային արժույթի փոխարժեքի անկումն անմիջապես արտացոլում է բնակչության միավորումը… Քանի որ կառավարությունն այդ խնդիրն հաղթահարելու ծրագիր չունի, այլ, ընդհակառակը, այս տարիներին այնպիսի կարգավորումներ է ընդունում, որոնք անմիջապես արգելափակում են երկիր ներդրումների  հոսքը, մենք պահանջում ենք նրա հրաժարականը»,- երկուշաբթի օրը ասել է Մելիկիշվիլին:

2014 թ հոկտեմբերի 26-ից 2015 թ օգոստոսի 24-ը լարիի փոխարժեքը դոլարի հանդեպ անկում է ապրել 33,1%-ով:




Լրահոս