ՌԴ տնտեսությունն արդեն հասել է անդունդի հատակին. Ուլյուկաև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը կարծում է, որ երկրի տնտեսությունն արդեն իսկ հասել է անդունդի հատակին և հետագա տնտեսական անկում այլևս չի սպասվում:

Նրա խոսքով՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, 2016-2017թթ Պահուստային ֆոնդն ամբողջությամբ չի ծախսվի:

«Ոչ մի հավանականություն չկա, որ 2016 թ բոլոր պահուստները կծախսվեն: 2016 թ բյուջեի եկամուտները կնվազեն մեր ակնկալիքների համեմատ, սակայն դրանք նախկինի նման ավելի բարձր կլինեն, քան գրանցված է բյուջեի մասին օրենքում:Այդ իսկ պատճառով էլ պահուստային ֆոնդի ծախսման տեմպն ավելի փոքր է, քան ամրագրված է օրենքում: Այդ իսկ պատճառով էլ 2016 թ ու 2017 թ նման վտանգ չկա»,- հայտարարել է նախարարը:




Լրահոս