Դավթաշեն վարչական շրջանն ամփոփեց «Երևանյան ամառ 2015»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 1-ից արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում են  մանկական հետաքրքիր միջոցառումներ, – հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դավթաշեն վարչական շրջանում այս անգամ տեղի է ունեցել  «Բակային ընկերասիրություն»  խորագրով  միջոցառումը, որով այստեղ ավարտվել  է  «Երևանյան ամառ 2015»  ծրագիրը:

Երեխաների մասնակցությամբ անցկացվել են տարբեր խաղեր և վիկտորինաներ, որոնց  ընթացքում փոքրիկներն ուժերն են չափել զանազան խաղային մրցություններում: Ներկաների բարձր տրամադրությունն ապահովել են սիրված հեքիաթների հերոսները: Ուրախ ժամանցային հանդիպումն ուղեկցվել է պաղպաղակի հյուրասիրությամբ և երաժշտական կատարումներով, ինչին  հաջորդել են   խարույկն ու  շուրջպարը:

Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի  և Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները:

Երեխաների ծնողները գոհունակությամբ նշել են, որ ամառային հանգիստը հենց վարչական շրջանում ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպվող միջոցառումները երեխաների համար սպասված են և ուսուցողական կարևոր նշանակություն ունեն:

 




Լրահոս