Մահացել է բանաստեղծ, ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը: Նա ծնվել է 1945 թվականի օգոստոսի 7-ին, Գյումրիում: 1975-ից ԽՍՀՄ գրողների միության անդամ է: Բնագրերից թարգմանել եւ առանձին գրքերով հրատարակել է անգլիացի, իսպանացի, ռուս մի շարք գրողների ստեղծագործություններ: Հովհաննես Գրիգորյանը գրել է բանաստեղծություններ, այդ թվում նաեւ մանկական, արձակ ստեղծագործություններ, կատարել թարգմանություններ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, պարսկերեն, արաբերեն եւ այլն:
Հովհաննես Գրիգորյանը բանաստեղծությունների ութ ժողովածուի հեղինակ է, վերջինը տպագրվել է 2010 -ին, կոչվում է` “Երբեք չմեռնես – ահա թե ինչ կասեմ քեզ”: Գրողն ունի բազմաթիվ պետական մրցանակներ՝ ՀԼԿԵՄ մրցանակի դափնեկիր է, ստացել է Ավ. Իսահակյանի անվան “Վահագն” գրական մրցանակներ, Արցախի պետական մրցանակ եւ Մովսես Խորենացու մեդալ: