ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ համացանցից

Արդեն երկու օր է՝ ողջ համացանցը ողողված է այս լուսանկարով: Պարզվում է՝ հայուհին ամուսնացել է մեր ոչ այնքան բարեկամ երկրի մի երիտասարդի հետ: Իհարկե, չբացառելով այն վարկածը, որ գուցե լուսանկարը սարքովի է, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ մշտապես ժողովուրդները խուսափել են պատերազմից: Դա արել են իշխանությունները: Բայց երբ հարցը հասել է ազգային ինքնությանն ու ազատությանը, մեր նախնիները մարտնչել են մինչեւ վերջին կաթիլ արյունը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես միայնակ թոշակառու եմ եւ ստանում եմ 37.000 դրամ թոշակ: Ինձ նպաստ չեն տրամադրում՝ պատճառաբանելով, որ մի անգամ ԱՄՆ-ից օգնություն եմ ստացել: Ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք օրենքով նախատեսված կարգով նման պատճառաբանությունն օրինական է:

Անուշ Կարապետի Ումրիկյան (Գաջեգործների 20, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունեն փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն նախորդ 12 ամիսներին դիմած այն ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձր է ՀՀ Կառավարության՝ տվյալ տարվա համար սահմանած անապահովության սահմանային մեծության միավորից: Ա. Ումրիկյանը վերը նշված վերջին անգամ դիմել է 2006 թվականի հունիս ամսին: Սոցիալական աջակցության Էրեբունու տարածքային բաժինը նրան ընտանեկան նպաստ կամ եռամսյակային հրատապ օգնություն նշանակելու հարցը կքննարկի վերջինիս կողմից նշված բաժին փաստագրվելու համար հավաստի եւ ամբողջական տեղեկությունները հաստատող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական
աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, այս հարցը լուծվում է անհատական մակարդակով: Հիշեցնենք, որ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 2014թ. տարեվերջի դրությամբ ընտանեկան եւ սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը կազմել է 105.176, որի 75.7%-ը բաժին է ընկել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: Իսկ հրատապ օգնություն ստացող ընտանիքների քանակը կազմել է 25.180:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանել՝ եթե աշխատողը պարգեւատրում է ստանում, ապա պարտադիր սոցիալական ապահովության վճար հաշվարկվո՞ւմ է, թե՞ ոչ:

Ժենյա Գրիգորյան (33 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ժ. Գրիգորյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են՝
ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները եւ դրան հավասարեցված եկամուտները.
բ) վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձն ու դրան հավասարեցված եկամուտները.
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ըստ ՀՀ Կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի N 325-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկի 1-ին կետի` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներ եւ դրանց հավասարեցված եկամուտներ են համարվում նաեւ լրավճարները, հավելավճարները (այդ թվում` դասային եւ հատուկ կոչումների, գիտական աստիճանների համար) եւ պարգեւատրումները (անկախ վճարման պարբերականությունից եւ ֆինանսավորման աղբյուրներից):
Այսպիսով, վերը նշվածից հետեւում է, որ աշխատողին վճարած պարգեւատրումից եւս հաշվարկվում է պարտադիր սոցիալական ապահովության վճար:

«Իրավունքի իրազեկում» հասարակական կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այնպես որ, եթե քաղաքացի Ժենյա Գրիգորյանից գումար են գանձել, ապա այն միանգամայն տեղավորվում է ՀՀ օրենսդրության շրջանակում: Իսկ հաշվարկն էլ կատարվում է նշված օրենքներով: Այ, եթե որեւէ շեղում է նկատել այդ հաշվարկներից, ապա Ժենյա Գրիգորյանը կարող է ահազանգել օրինախախտման համար:




Լրահոս