Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին պատ կկառուցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տալինում որոշել են ամրացնել երկրի արևելյան սահմանները: Այս նպատակով երկրի իշխանությունները պատրաստ են ծախսել ավելի քան 70 միլիոն եվրո: Ռուս-Էստոնական սահմանին պատի կառուցման աշխատանքները պետք է սկսվեն 2018 թ: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, Էստոնիայի ոստիկանության ու սահմանամերձ անվտանգության վարչությունը սահմանի ապօրինի հատման դեպքերը կանխելու համար երկուս ու կես մետր բարձրությամբ պատ կկառուցեն Ռուսաստանի հետ ցամաքային սահմանին: Պատի վերին հատվածով փշալարեր կանցնեն:

Սահմանի վերահսկաման համար կօգտագործվեն նաև տեսախցիկներ ու անօդաչու թռչող սարքեր:

Հավելենք, որ ավելի վաղ Ռուսաստանի հետ սահմանին պատ կառուցելու ցանկության մասին են հայտարարել նաև Ուկրաինայի իշխանությունները: Կիևը ծրագրում է նախագիծն իրականացնել 3 տարում:




Լրահոս