Պռոշյանի գյուղապետարանի տեսախցիկը ֆիքսել է կրակոցները. ի՞նչն է համագյուղացիների թշնամանքի պատճառը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ամիսներ առաջ անդրադարձել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հնչած կրակոցների դեպքին: Հայտնել էինք, որ մարտի 3-ին գյուղում կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով վիրավորվել է 33-ամյա Արման Թադևոսյանը: Armlur.am-ի հետ զրույցում Արմենի մայրը` Ծովինար Թադևոսյանը, նշել է, որ շրջանառվող լուրերը, թե որդին դեպքի պահին մեքենայի ղեկին է եղել, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ Արմենը կանգնած է եղել: Նրան մոտեցել ու կրակել են: Ըստ նախնական վարկածների՝ կասկածյալները ևս Պռոշյանի բնակիչներ են:

Պռոշյան գյուղի բնակիչ Արման Թադևոսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզում է հայտարարվել Նշան Ավետիսյանի նկատմամբ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նշան Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք կրել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում։

Եվ ահա, ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում:




Լրահոս