Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում շարունակվում են ցուցարարների ձերբակալությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում շարունակվում են բողոքի ցույցի մասնակիցների ձերբակալությունները, որոնք սկսվել են տեղի ոստիկանությունում 27-ամյա Բախրուզ Հաջիևի մահվանից հետո:

Բողոքի ցույցի օրը՝ օգոստոսի 22-ին, ձերբակալվել է 21 մարդ, որոնց կեսը՝ ինչպես պնդում են ոստիկանությունից, վարչական տուգանքների ենթարկվելով ազատ են արձակվել հենց այդ նուն օրը:

Սակայն տեղի աղբյուրների խոսքերով՝ ձերբակալությունները շարունակվում են նաև վերջին օրերին: Իրավապահները դիտում են բողոքի ցույցի տեսագրություններն ու ձերբակալում  են նրանց, ովքեր կադրում են հայտնվել:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ ներկայում կալանքի տակ է գտնվում 25-30 մարդ: Հայտնի չէ, թե նրանց հանդեպ որ հոդվածներով է մեղադրանք ներկայացվել:

Հավելենք, որ մահացածի հարազատները չեն հավատում, որ Հաջիևը պատուհանից դուրս ցատկելով ինքնասպան է եղել:
Հանգուցյալի հայր Դիլսուզ Հաջիևը հայտարարել է, որ իր որդուն տանջել են էլեկտրաշոկով ու դրա հետևանքով նրա սիրտը կանգնել է: Իսկ պատուհանից նետվելը բեմականացվել է ոստիկանության կողմից: Դիահերձարանում մահացածի մարմնի վրա էլեկտրաշոկի կիրառման ու բռնության հետքեր են հայտնաբերվել:




Լրահոս