Մենք եկել ենք սահմանադրական բարեփոխումների մասին քննարկումներին մեկ նպատակով` հասցնելու այս գործընթացին ընդդիմացող քաղաքական ուժերի ձայնը, արձանագրելու այն մտայնությունը, որ կա հասարակության մեջ: Այսօր Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ քննարկումից հետո, լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Այս գործընթացը կատարվում է միայն մեկ նպատակով, որ Սերժ Սարգսյանը կարողանա շրջանցել իր նախագահության երրորդ ժամկետի սահմնադրական արգելքը և խորհրդարանական համակարգին անցնելու քողի տակ իրականում ցանկանում են կատարել վերարտադրման գործընթացը», – նշեց Զուրաբյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում