Աշխարհում յուրաքանչյուր տարի արտադրվում է մոտ 750 մլն. տոննա կաթ, որից շուրջ 638 մլն. տոննան` կովի։
Միջազգային բորսաներում նկատվել է III կարգի կաթի գների անկում։ NASDAQ բորսայում III կարգի կաթի գինը 2014թ. համեմատ նվազել է շուրջ 10.3%։ Համաձայն կանխատեսումների սպասվում է, որ մինչև տարեվերջ կաթի գինը միջազգային բորսաներում կնվազի 21.5%։
Նվազումը պայմանավորված է յուրաքանչյուր տարի աշխարհում կաթի արտադրության ծավալների 1-2 %-ով ավելացմամբ, ինչի հետևանքով առաջանում է կաթի ավելցուկ։
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ԵՄ երկրների դեմ Ռուսաստանի կողմից պատժամիջոցների շարունակումը առաջացրել է կաթնային արտադրանքի ավելցուկ, և ԵՄ երկրները ստիպված են սպառման նոր շուկաներ գտնել։
ԵՄ որոշ երկրներում կաթի գների դինամիկան 2014-2015թթ. հունիս ամսվա դրությամբ։
դրամ/կգ:
Ինչպես երևում է, ԵՄ երկրներում կաթի գները նախորդ տարվա համեմատ նվազել են։ ԵՄ երկրներում կաթի գինը մեկ տարվա ընթացքում նվազել է մինչև 30.9%։ Աղյուսակում նշված ԵՄ երկրներում կաթի միջինացված գինը 2014թ. կազմել է 173 դրամ 1կգ համար, իսկ 2015թ.` 127 դրամ։ Այսպիսով աղյուսակում նշված ԵՄ երկրներում մեկ տարվա ընթացքում կաթի գինը միջինում նվազել է 26.5% կամ 46 դրամ:
Նոր Զելանդիայում կաթի գինը 2015թ. միայն մայիս ամսին նվազել է 5.9%-ով, իսկ մեկ տարվա ընթացքում այն նվազել է մոտ 42%-ով։ Նմանատիպ իրավիճակ է նաև կաթ արտադրող խոշորագույն երկրներ համարվող Ավստրալիայում և ԱՄՆ-ում։ Օրինակ, Ավստրալիայում կաթի գինը նվազել է ընդամենը 12%-ով, իսկ ԱՄՆ-ում 11%-ով՝ կազմելով 36,2 ցենտ 1 կգ համար, կամ 173 դրամ։
Կաթի միջազգային գների անկումը իր բացասական ազդեցությունն է թողել նաև Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) երկրների կաթի գների վրա։ ԵՏՄ երկրներում կաթի գները նախորդ տարվա համեմատ նվազել են։ ԵՏՄ երկրներում կաթի միջինացված գինը 2014թ. կազմել է 165 դրամ 1կգ համար, իսկ 2015թ.` 138.5 դրամ։ ԵՏՄ երկրներում մեկ տարվա ընթացքում կաթի գինը միջինում նվազել է 13.75% կամ 26.5 դրամ:
Հայաստանի Հանրապետության հարևան երկրներում նույն պես նկատվում է կաթի գների անկում։ Մասնավորապես, Թուրքիայում 2014թ. համեմատ 2015թ. կաթի գինը նվազել է 9.8% և կազմել է 138 դրամ/կգ։