Արդեն 18 օր է, ինչ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է անժամկետ հացադուլ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջև: Վերջինս առողջական վիճակը երեկվանից սկսած վատացել է՝ գրանցելով զարկերակային ճնշման անկում և որոշակի թուլություն։
“Pastinfo .am”-ի թղթակցի հետ զրույցում նախագահի թեկնածուն նշեց, որ այս պահին իրեն լավ է զգում և որ զարկերակային ճնշումը կարգավորվել է:
Շտապօգնություն ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ ասաց, որ զարկերակային ճնշումը 90-60 է, իհարկե որոշակի գանգատներ կան, բայց այս պահի դրությամբ նախագահի թեկնածուի առողջական վիճակը կայուն է:
Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում հացադուլը համարել էր պայքարի այն ձևը, որն այս քաղաքական իրադրության մեջ ամենագործնականն է՝ ասելով, որ ընտրություններին պետության դիրքորոշումը պետք է չեզոք լինի: