«Երկփուլ ընտրակարգի դեպքում լինում է զրոյական արդյունք». Սահմանադրության նոր նախագիծը ՕԵԿ-ի համար ընդունելի չէ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սահմանադրության այն նախագիծը, որն այսօր ներկայացված է, մեզ համար ընդունելի չէ»: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

Պատգամավորի խոսքով, կան բազմաթիվ վիճահարույց հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն խորհրդարանին վերաբերող հատվածին, այլև մարդու իրավունքների հետ կապված հարցերին:

«Երկփուլ ընտրակարգը պետք է հանվի, քանի որ այդ դեպքում լինում է զրոյական արդյունքով խաղ, այսինքն` հաղթողը ստանում է ամեն ինչ: Ընտրակարգի հիմնական խնդիրը պետք է լինի համաչափ ներկայացվածության ապահովումը», – ընդգծեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս